Արջը հարձակվել է տուրիստների վրանի վրա եւ մարդ առեւանգել

Արջը հարձակվել է տուրիստների վրանի վրա եւ առեւանգել տուրիստներից մեկին։ Նա նրան տարել է անտառ եւ կերել։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Ալթայի Արթիբաշ գյուղի մոտակայքում։ Այս մասին հայտնում են ռուսական արտակարգ ծառայությունները։

Ուշագրավն այն է, որ տուրիստները գտնվել են տուրիստական բազայի տարածքում։ Առեւանգվածը երիտասարդ աղջիկ է եղել։ Հայտնաբերվել է աղջկա դիակը անտառի թավուտներից մեկում։ Վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված են եղել։ Տեղացիները փորձել են ազատել աղջկան, բայց՝ ապարդյուն։ Զոհված աղջիկը եղել է քսանինը տարեկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *