
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին քիչ առաջ լրագրողները խնդրեցին մեկնաբանել այն իրողությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ աջակցություն է հատյնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Լրագրողները նշեցին նաև, որ Փաշինյանին աջակցություն են հայտնել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները։
Ձեր նշած գործիչների աջակցությունը մտահոգիչ է, իսկ Թրամփը մեր բարեկամ երկրի ղեկավարն է, վստահ եմ՝ փոփոխությունից հետո աջակցություն է հայտնելու Սամվել Կարապետյանին»,- ի պատասխան նշել է Նարեկ Կարապետյանը։