Թեհրանը դատապարտում է Իրանի հարավին հասցված ԱՄՆ հարվածները, ինչպես նաև Օմանը «կործանելու» վերաբերյալ Վաշինգտոնի սպառնալիքները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Իրանը խստորեն դատապարտում է հինգշաբթի առավոտյան Բանդար Աբասի մի շարք շրջանների դեմ ԱՄՆ-ի իրականացրած ռազմական ագրեսիան և հիշեցնում, որ տարածքային ամբողջականության ու սուվերենության դեմ ուղղված ագրեսիվ գործողությունները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում են»,- նշված է Բաղայիի հայտարարության մեջ:
Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կատարվածի համար պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին։
Բացի այդ, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը «դատապարտել է Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների հասցեին ամերիկացի պաշտոնյաների սպառնալից հռետորաբանությունը»՝ այս համատեքստում հիշատակելով Օմանը «կործանելու» վերաբերյալ Վաշինգտոնի սպառնալիքները։