Ռուսական անօդաչու թռչող սարքերը մայիսի 28-ի ուշ երեկոյան և գիշերը հարձակվել են օտարերկրյա դրոշի ներքո նավարկող երեք առևտրային նավի վրա, երբ դրանք նավարկելիս են եղել Ուկրաինայի սևծովյան ջրային տարածքում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։
Հարվածների հետևանքով հրդեհներ են առաջացել նավերի վրա, սակայն անձնակազմը կարողացել է մարել դրանք։ Ուկրաինական կողմից հայտնել են, որ նավերը նավարկել են Վանուատուի, Կոմորոսի և Պանամայի դրոշների ներքո։