«Հրապարակ»․ Նախկին հրամանատարն ասել է` գյուլլելու է հայրենիքի թշնամիներին, նրան կալանավորել են

Մի քանի օր է՝ տնային կալանքի մեջ է Կիրանց գյուղից սերված, ազատամարտի ակտիվ մասնակից Արայիկ Ղազարյանը։

Մայիսի 11-ին «Հայաստան» դաշինքի ղեկավարների, Ռոբերտ Քոչարյանի Դիլիջան քարոզչական այցի ժամանակ Արայիկ Ղազարյանը հայտարարել է, որ ինքը Կիրանցի պատի տակ գյուլլելու է Հայաստանի թշնամիներին, հայրենիքի դավաճաններին։ Ասել է նաև, որ ինքը եկել է Մոսկվայից, ՀՅԴ անդամ է եւ «Հայաստան» դաշինքի համար ակտիվ քարոզչություն է անում։

Նա մեզ ասել էր, որ ինքն ամեն օր սպասում է իր ձերբակալությանը, քանի որ միշտ դեմ է եղել Կիրանցի հողերն Ադրբեջանին հանձնելուն եւ դա չի թաքցրել։

Ա․ Ղազարյանը 1990-ականներին եղել է հրետանային դիվիզիոնի հրամանատար, ակտիվ մասնակցություն է ունեցել սահմանի պաշտպանությանը։ Նրա եղբայրը՝ «Բուդուլայ» մականունով ոստիկան Արմեն Ղազարյանը 1992թ․ հունիսի 14-ին հերոսաբար զոհվել է Ներքին Ոսկեպարում մղված մարտի ժամանակ։

Ղազարյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանից տեղեկացանք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ԶԼՄ-ներով բռնության կոչ անելու հոդվածով, նրա նկատմամբ մեկամսյա ժամկետով խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նա տնային կալանքը կրում է Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում գտնվող իր բնակարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *