Պարգևավճար չենք ստանալո՛ւ, մեր հաշվեհամարին փոխանցված միջոցներն ուղղելու ենք աջակցության ծրագրերին․ Մարիաննա Ղահրամանյան

Ինչպես նախապես հայտարարել էինք, պարգևավճար չենք ստանալո՛ւ, մեր հաշվեհամարին փոխանցված միջոցներն ուղղելու ենք նպատակային զարգացման և աջակցության ծրագրերին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Իր գրառման մեջ պատգամավորը մեջբերել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև․

«Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին` տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծման համար` հանուն ուժեղ Հայաստանի:

Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Զարգացում, ո´չ թե հանձնում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *