
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը «Նյուզի» եթերում անդրադառնալով հարցին՝ «ի՞նչ է նախարարությունն առաջարկում արտահանման խնդիր ունեցող տնտեսվարողներին», ասել է․ «Երեկ նախարարն այդ մասին խոսել է, որ առաջարկները տարբեր են, լուծումները՝ ևս։ Երբ վերջնական որոշում կկայացվի ջերմատնային տնտեսությունների հետ միասին, կհանրայնացնենք»։