
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանցիները լավ եւ հմուտ բանակցողներ են։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է Fox News-ի հետ զրույցում։ «Ես մասնակցում եմ բանակցություններին եւ նրանք էլ են մասնակցում բանակցություններին։ Նրանք շատ լավ բանակցողներ են, շատ վարպետ ու հմուտ»,- մասնավորապես ասել է նախագահ Թրամփը։
Նա միաժամանակ նաեւ նշել է, որ ԱՄՆ ձեռքում են բոլոր խաղաքարտերը եւ Վաշինգտոնը մարտի դաշտում հաղթանակի է հասել Իսլամական Հանրապետության հետ ռազմական բախման ժամանակ։Թրամփը հիշեցրել է, որ եթե պոտենցիալ գործարքը լավը չլինի, ապա ռազմական գործողություններն ընդդեմ Իրանի կարող են վերսկսվել։