Խուզարկություններ են «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում․ 8 անձ ձերբակալվել է

Խուզարկություններ են կատարվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում, կան ձերբակալվածներ։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ»,- հայտնեցին կոմիտեից։

Այս պահին 8 անձ է ձերբակալված։ Կոմիտեից հայտնում են, որ ըստ անհրաժեշտության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *