ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի զինծառայողներ են զոհվել Իրաքում անցկացվող զորավարժությունների ժամանակ․ NBC News

Իրաքում անցկացվող զորավարժությունների ժամանակ ԱՄՆ զինված ուժերի զինծառայող և Մեծ Բրիտանիայի մի զինվորական են զոհվել։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 31-ին երկրի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքի ամերիկյան ռազմաօդային բազայում։ Կատարվածի մանրամասները ոչ ամերիկյան, ոչ էլ բրիտանական կողմը չեն բացահայտում, զոհվածների անունները նույնպես չեն նշվում։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Մարոկկոյում անցկացվող «Աֆրիկյան առյուծ» զորավարժությունների ժամանակ ԱՄՆ երկու զինծառայող էին ժայռից նետվել Ատլանտյան օվկիանոսն ու անհետ կորել։ Ավելի ուշ հաջողվել էր գտնել նրանցից միայն մեկի մարմինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *