Մարդկանց կանչում են, ուզում են պարզեն՝ որտեղից ձայնագրությունները

«Միասնության թևերի» առաջնորդ Արման Թաթոյանը Մարտունիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ավելի վաղ հրապարակված ձայնագրություններին, որոնք, նրա խոսքով, վերաբերում են համայնքապետարանի աշխատակիցների և պաշտոնատար անձանց կողմից կրթական հաստատությունների ղեկավարների նկատմամբ ճնշումների գործադրմանը։

Թաթոյանը նշել է, որ ձայնագրությունների հրապարակումից հետո համայնքային իշխանությունները, իր գնահատմամբ, կենտրոնացել են ոչ թե ներկայացված փաստերի քննության, այլ դրանց աղբյուրը պարզելու վրա։ Նրա խոսքով՝ մարդկանց հրավիրում են հարցազրույցների՝ փորձելով հասկանալ, թե որտեղից են տարածվել ձայնագրությունները։

Նա ընդգծել է, որ առաջնահերթ պետք է լինի ներկայացված դեպքերի բացահայտումն ու պատասխանատուների նկատմամբ համապատասխան քայլերի ձեռնարկումը։

Հանդիպման ընթացքում նա նաև դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով չվախենալ և վստահեցնելով, որ պատրաստ է կանգնել նրանց կողքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *