
Դնեպրում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիաշատակ ռուսական զանգվածային ավիահարվածի հետևանքով զոհվածների։
«Չորեքշաբթի՝ հունիսի 3-ը, Դնեպրում սգո օր է հայտարարվել անցած գիշեր ավիահարվածի հետևանքով զոհվածների համար», – Telegram-ում հայտարարել է Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 30-ը՝ վիրավորվել են։
Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ Կիևում զոհերի թիվը հասել է 79-ի։
«Կիևի վրա զանգվածային ավիահարվածի հետևանքով վիրավորվել է 79 մարդ», – ասել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։
Ավելի վաղ նշվում էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքում վիրավորվել էր 64 մարդ, իսկ վեցը՝ զոհվել։