
Մայիսի 30-ին Իջևան համայնքի Սևքար գյուղում նախընտրական քարոզչություն անելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է . «3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակն ավելի բարձր ա, քան նվազագույն սպառողական զամբյուղը»։
Սա ճիշտ չէ։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2026թ․ մարտի դրությամբ (հաջորդ տվյալները լինելու են հուլիսին) ՀՀ-ում նվազագույն սպառողական զամբյուղի գումարը 82 հազար 652,3 դրամ է, 2025 թվականին միջին կենսաթոշակը եղել է 49 հազար 492 դրամ։
Անգամ ԱԺ ընտրություններից առաջ 10 հազար դրամով թոշակների բարձրացումը կազմում է 59 հազար դրամ, որը հաստատ 82 հազար չէ, այսինքն` նվազագույն սպառողական զամբյուղի գումարից պակաս է։
8 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երևի նվազագույն սպառողական զամբյուղը շփոթել է նվազագույն պարենային զամբյուղի հետ, որն այս տարվա մարտի դրությամբ իբրեւ թե եղել է 44 հազար 676․9 դրամ։
Ինչը բոլորս գիտենք, որ շատ հեռու է մարդուն անհրաժեշտ պարենային ապրանքների իրական գնից: