Պաշտոնական. Նոան ռեկորդային գնով վաճառեց Նարդին Մուլահուսեյնովիչին

Երևանի «Նոան» պաշտոնապես հայտարարել է թիմի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչի՝ Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա» տեղափոխության մասին:

Երևանյան ակումբը բոսնիացի ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել է նրա նախկին արժեքից երեք անգամ ավելի բարձր գնով:

​«Նարդինը նոր ակումբի հետ կկնքի եռամյա պայմանագիր։ Սա կլինի հայկական ֆուտբոլի պատմության ամենախոշոր տրանսֆերը»,- ավելի վաղ հայտնել էր ֆուտբոլիստի գործակալ Ադմիր Հուսարիչը «Инсайд ЯН» Telegram-յան ալիքի հետ զրույցում:

​28-ամյա հարձակվողը «Նոային» էր միացել բոսնիական «Զրինսկիից»: Անցկացրած մեկ մրցաշրջանի ընթացքում նա երևանյան թիմի մարզաշապիկով մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: Մուլահուսեյնովիչը Հայաստանում դարձել է Գավաթակիր և Սուպերգավաթակիր:

​Բացի այդ, բոսնիացին ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի պատմության միակ ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դարձել 5 անընդմեջ հանդիպումներում:

Armsport

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *