Ալիկ Ալեքսանյանի գործով խուզարկվում են «Ուժեղ Հայաստանի» 50–ի ավելի անդամների և աջակիցների բնակարանները

Իրավապահներն այսօր առավոտյան 4 մարզերի (Արմավիր, Լոռի, Սյունիք, Վայոց Ձոր) մի քանի տասնյակ հասցեներում խուզարկություններ են իրականացնում։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին. «Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ»։

NEWS.am-ի տեղեկություններով, խուզարկություններն իրականացվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում. խուզարկվում են կուսակցության անդամների և կուսակցության հետ փոխկապակցված անձանց  բնակարանները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *