«ԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

«ԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 3-ին հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, որը միտված է աջակցելու առևտրին, փոխադրումներին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածությանը։
     Ըստ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի՝ ընկերությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիների, ճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *