«Սևանը Գյոյչա չի դառնալու, Երևանը Էրիվան չի դառնալու, Զանգեզուրի միջանցք չի լինելու». Խամոյան

Սևանը չի դառնա «Գյոյչա», իսկ Երևանը չի լինի «Իրևան»։ Սևանի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

««Զանգեզուրի միջանցք» չի լինելու, ադրբեջանցիները չեն բնակվելու Հայաստանում, իսկ Ռամիլ Սաֆարովի երեխաները հայ երեխաների հետ նույն դպրոցը չեն հաճախելու»,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ Հայաստանի գործող իշխանությունների ներկայացուցիչները լիզում են թշնամու կոշիկը։

Նա հիշեցրել է, որ «Եռաբլուրում» մայրերը գրկում են իրենց որդիների սառը գերեզմանները, իսկ իշխանության ներկայացուցիչները ջերմորեն իրենց սրտին են սեղմում Էրդողանի գիրքը։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե խաղաղության երաշխավորը Ադրբեջանն է, Խամոյանը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք քեզ սպանողը կարող է երաշխավոր լինել։ Պատգամավորը շեշտել է՝ հունիսի 7-ին կատարվելու է այն մարդու ընտրությունը, որը գնալու է բանակցությունների։

Պատգամավոր Աննա Գրիգորյանն իր հերթին ընդգծել է, որ տարածքներն անամոթաբար հանձնած իշխանությունները հագուստի վրա կրում են Հայաստանի քարտեզը, և այդ պատճառով առաջարկել է նրանց ուղարկել Բաքու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *