Հունիսի 7-ին ձեր քվեաթերթիկով արձագանքելու եք վերջին ութ տարում կատարված ամեն ինչին՝ Եռաբլուրում ծնողներ քաշքշելուն, պատերազմին, կոռուպցիային ու նույնիսկ ընտրարշավի ժամանակ իշխանության դրսևորած լկտի պահվածքին․ Սևանում նախընտրական քարոզարշվի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու և համանուն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ վերջին տարիներին քաղաքացիներից ամեն մեկն իր ձևով է պայքարել Հայաստանում կատարվող իրադարձություններին և փորձել ինչ-որ բան փոխել, կանխել, իսկ այժմ եկել է այդ ամենին ճիշտ գնահատական տալու պահը։
«Այս ընթացքում խոսե՛ք ձեր բարեկամների, ձեր հարազատների հետ, բացատրեք այս ընտրությունների բացառիկ կարևորությունն ու հունիսի 7-ին եկեք միասին խառնենք այս իշխանության պլանները»,- ընդգծեց Վարդանյանը։