ԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել նախապես ծանուցել բալիստիկ հրթիռների արձակման մասին

ԱՄՆ-ն և ևս 40 երկիր հանդես են եկել բալիստիկ հրթիռների արձակումների մասին նախապես ծանուցելու կոչով։ Համատեղ հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության կայքում։

Հայտարարության համաձայն՝ նման ծանուցումը պետք է ներառի օգտագործվող զինամթերքի դասը, արձակման նախատեսվող ժամանակային միջակայքը, արձակման տարածքը և հրթիռի շարժման ուղղությունը։

Ըստ փաստաթղթի՝ նման մեխանիզմի նպատակը հրթիռների արձակումների վերաբերյալ թափանցիկության բարձրացումն ու սխալ հաշվարկների կամ թյուրիմացությունների հետևանքով ռազմական էսկալացիայի վտանգի նվազեցումն է։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *