Ռուսաստանի Սահմանադրությունն իրեն թույլ է տալիս վերընտրվել նախագահի պաշտոնում 2030 թվականին. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Սահմանադրությունն իրեն թույլ է տալիս վերընտրվել նախագահի պաշտոնում 2030 թվականին, գրում է «Коммерсантъ»-ը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, դրա մասին խոսելը դեռ վաղ է։

«Միայն Աստված գիտի՝ արդյոք մեր առողջությունը կների, որպեսզի ապրենք մինչև վաղը, մյուս օրը, հասնենք այն նպատակներին, որոնք մենք մեր առջև դնում ենք»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ առայժմ նույնիսկ չի էլ մտածում դրա մասին։ Նա հավելել է, որ երկրի առջև ծառացած են բազմաթիվ մեծ ու սուր հարցեր, և դրանք պետք է լուծել՝ չմտածելով նոր ժամկետով վերընտրվելու մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *