
5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միացյալ Նահանգներում՝ Օրեգոն նահանգի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գնվում է Փիսթոլ-Ռիվեր բնակավայրից 159 կմ դեպի հարավ-արեւմուտք՝ ամերիկյան խաղաղօվկիանոսյան ափին։ Օջախի խորությունը 10 կմ է։ Այլ տեղեկություններ չեն հրապարակվել։