«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Փանոսյանը 2026 թվականի հունիսի 1-ին գրությամբ միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Դատախազությունը ԿԸՀ-ից պահանջել է համաձայնություն տալ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գարուշ Սերյոժայի Մարզեցյանին ազատությունից զրկելուն։
Արդյունքում, ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը, և Գարուշ Սերյոժայի Մարզեցյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում։ Բացի այդ, որոշում է կայացվել նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։
Սակայն սա դեռ վերջը չէ։
ԲՀԿ պատգամավորի թեկնածու Էդգար Բոջուկյանի նկատմամբ ևս, ԿԸՀ-ի համաձայնության արդյունքում, սկսվել է քրեական հետապնդում, իսկ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը նույնպես բավարարվել է։
Ավելին, ԿԸՀ-ի որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական հետապնդում է հարուցել և ազատությունից զրկելու որոշում է կայացրել նաև ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Հարությունյանի նկատմամբ։
Այսպիսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երեք պատգամավորի թեկնածուներ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, և նրանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում սկսելու ու ազատությունից զրկելու վերաբերյալ որոշումներ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում