«Խամենեին չի հայտնվում հանրության առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արաղչի

«Խամենեին չի հայտնվում հանրության առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արաղչի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի հայտնվում հանրության առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Նա բավական սերտորեն ներգրավված է գործընթացներում և ազդում է երկրում իրադարձությունների զարգացման վրա՝ պահելով իշխանության ղեկը։ Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով համապատասխան մարմինները խորհուրդ չեն տալիս նրան հրապարակայնորեն ներկայանալ»,- հայտնել է նա լիբանանյան Al Mayadeen-ին, իսկ նրա խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ-ն։

Արաղչին հավելել է, որ Իրանի կառավարությունը մշտական կապ է պահպանում երկրի առաջնորդի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *