
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի հայտնվում հանրության առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Նա բավական սերտորեն ներգրավված է գործընթացներում և ազդում է երկրում իրադարձությունների զարգացման վրա՝ պահելով իշխանության ղեկը։ Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով համապատասխան մարմինները խորհուրդ չեն տալիս նրան հրապարակայնորեն ներկայանալ»,- հայտնել է նա լիբանանյան Al Mayadeen-ին, իսկ նրա խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ-ն։
Արաղչին հավելել է, որ Իրանի կառավարությունը մշտական կապ է պահպանում երկրի առաջնորդի հետ։