
«Գլխավոր դատախազությունը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 300 մլն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովրդից թալանածը դատական համակարգն օր առաջ պետք է վերադարձնի պետությանը և ժողովրդին։ Ծառուկյանը, նրա սանձարձակ համախոհները և զավակը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության իրենց հանցագործությունների համար»,- նշեց Փաշինյանը։