Միքայել Համբարձումյանը կոչ է արել ընտրել Ռոբերտ Քոչարյանին

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Հանբարձումյանը կոչ է արել հունիսի յոթին ընտրել Ռոբերտ Քոչարյանին։

«Այսօր, իմ գործընկերները միասնական դիրքորոշում հայտնեցին ԱԺ ընտրությունների հետ կապված:

Ես ամբողջությամբ կիսում եմ այն և ունեմ համոզմունք, որ միայն կոալիցիոն գործողություններով կարող ենք չեզոքացնել արտաքին ու ներքին սպառնալիքները:

Այնուամենայնիվ, հարգանք տածելով հայտարարությունում նշված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների նկատմամբ, ես

հայտարարում եմ, որ քվեարկելու եմ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցության օգտին, քանի որ հավատում եմ նրանց ներուժին և ազգային գաղափարախոսությանը:

Իմ ընկերներին, բարեկամներին և ընդհանրապես ճանաչող մարդկանց խնդրում եմ անվարան գնալ ընտրությունների և ձայնը տալ Նախագահին…»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *