
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է «Հանրապետություն» կուսակցության դիմումը, որով պահանջվում է անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել 2026թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը, իսկ դիմումը չբավարարելու դեպքում՝ նույն պահանջով դիմել Վարչական դատարան: Դիմումը ստորագրել է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Ուժեղ Հայաստանի» շահերը ԿԸՀ-ում պաշտպանում են փաստաբան Արամ Վարդևանյանը, սահմանադրագետ, պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը, իսկ «Հանրապետություն» կուսակցության կողմից նիստին մասնակցում են Երևանու ավագանու անդամ, կուսակցության անդամ Անի Խաչատրյանը, փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Գրիգոր Առաքելյանը։