«Սենց չի կարելի». 9/51 տեղամասում քվեարկությունը կաթվածահար է. 3 սարքի կտրոններն էլ չեն համապատասխանում մատյանի թվերին

Թիվ 9/51 ընտրական տեղամասում քվեարկությունը կաթվածահար է. 3 սարքի կտրոններն էլ չեն համապատասխանում մատյանի թվերին։ Տեղամասում կուտակումներ են, ընտրողները վրդովված են, հաղորդում է «Ազատությունը», որը նաև տեսանյութ է հրապարակել։

Ընտրողներից մեկը վրդովված ասում է. «Ես առաջարկում եմ ընտրական տեղամասը փակել, ճշտել, նոր այս մարդկանց հրավիրել ներս, թե չէ այստեղ կանգնած նյարդայնանում ենք բոլորս, կամ էլեկտրոնիկան դրեք մի կողմ, անցեք ձեր ցուցակների աշխատանքին։ Այստեղ ուրիշ համար է գրած, այնտեղ ուրիշ համար է գրած, ես 60 տարի այդ համարով այս հասցեով եկել, ընտրել եմ, հիմա ասում է՝ այս կտրոնը, այս մեքենան քեզ չի համապատասխանում։ Այսպես չի կարելի»։

Ընտրատեղամասի նախագահ Լիլիթ Բզնունին էլ հայտարարեց. «Երեք սարքի տված կտրոնները չեն համապատասխանում մատյանի թվերին։ Ինձ ասել են՝ սպասեմ վերադաս մարմնի հրահանգին, որովհետեւ այս պահում ես այս պահին ես ինքնուրույն միայն մի որոշում կարամ կայացնեմ, որ թույլ չտամ այլևս կտրոն վերցնեն, ինչը մենք արել ենք»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *