Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած կինն ու նրա 2 երեխաները տուժող են ճանաչվել

Ադրբեջանցի զինծառայողի կողմից Շաքիում հրազենային վիրավորում ստացած կինն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել: Այս մասին ABC Media-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել էր Շաքի գյուղի տներից մեկը, կրակոցներ արձակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան։ Հարձակման հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել նաև նրա երեխաները։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *