«Անընդունելի եմ համարում Թրամփի խոսքերը Հռոմի պապի հասցեին»․ Մելոնի (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Անընդունելի եմ համարում Թրամփի խոսքերը Հռոմի պապի հասցեին»․ Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Հռոմի պապ Լևոն 14-րդի հասցեին անընդունելի էին, և իր աջակցությունն է հայտնել պապին, գրում է Corriere della Sera-ն։

«Ես անընդունելի եմ համարում նախագահ Թրամփի խոսքերը Նորին Սրբության հասցեին։ Հռոմի պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն է, և ճիշտ ու նորմալ է, որ նա խաղաղության կոչ է անում և դատապարտում է պատերազմի բոլոր ձևերը»,- ասել է Մելոնին։

Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ «Հռոմի պապը թույլ է հանցագործության հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականությունում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *