«Ընդդիմության արդյունքները ցույց տվեցին, որ Փաշինյանի քաղաքականությունը չի աշխատում»․ Սիլաև

«Ընդդիմության արդյունքները ցույց տվեցին, որ Փաշինյանի քաղաքականությունը չի աշխատում»․ Սիլաև

Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն այլևս չի աշխատում։ ТАСС-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել է ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։

«Ամենահետաքրքիրն այն է, որ այն կուսակցությունը, որը ստեղծվել էր ընտրություններից մեկ տարի առաջ, դարձել է ամենամեծ և ազդեցիկ ընդդիմադիր ուժը։ Եվ դա ցույց է տալիս, որ այն, ինչի վրա ութ տարի շարունակ հենվել էր Փաշինյանը՝ «կամ ես, կամ նախկինները», այլևս չի գործում»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կա «թարմացման» մեծ պահանջարկ։ «Սա ցույց է տալիս, թե որքան մեծ է թարմացման պահանջը։ Ընդ որում՝ առաջին հերթին հենց ընդդիմադիր դաշտում»,- հավելել է Սիլաևը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *