Էր Ռիադը լոգիստիկան Հորմուզից վերաուղղել է դեպի Կարմիր ծով

Սաուդյան Արաբիան Իրանի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության սկսվելուց հետո արտահանման ուղղությունը Հորմուզի նեղուցից վերաուղղել է դեպի Կարմիր ծով։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) արդյունքներով ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արդյունաբերության և հանքային պաշարների նախարար Բանդար ալ-Խուրեյֆը։

«Սաուդյան Արաբիան բարձր դիմակայունություն ցուցաբերեց և աշխարհին ապացուցեց, որ մենք շարունակում ենք աշխատել ու զարգանալ։ Օրինակ՝ պարարտանյութերի արտադրության ոլորտում Սաուդյան Արաբիան խոշոր արտահանող է։ Ճգնաժամի սկզբում մեզ մոտ մատակարարումների որոշակի անկում գրանցվեց, քանի որ պարարտանյութերի մեծ մասն ուղարկվում էր Պարսից ծոցով և Հորմուզի նեղուցով։ Սակայն այնուհետև մենք ամբողջ լոգիստիկան վերակառուցեցինք Կարմիր ծովով անցնող երթուղիների ուղղությամբ և այսօր կրկին վերադարձել ենք բնականոն աշխատանքային ռեժիմին»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *