ՀՀ-ում ընտրությունները հարցեր են առաջացնում երկրում կամարտահայտման ազատության վերաբերյալ. Լեոնիդ Սլուցկիյ

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները հարցեր են առաջացնում երկրում կամարտահայտման ազատության վերաբերյալ և ավելի են պառակտում հայ հասարակությանը․ ТАСС-ի հետ զրույցում նշել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար և Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԴԿ) առաջնորդ Լեոնիդ Սլուցկին:

«Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում՝ արտասահմանում քվեարկության սահմանափակումների, ընդդիմության վրա ճնշման, գրաքննության և լրատվամիջոցների վերահսկողության ֆոնին, անկասկած, հարցեր է առաջացնում կամարտահայտման ազատության վերաբերյալ։ Արդյունքների կեղծման հնարավորությունը, մեղմ ասած, ավելի է պառակտում հայ հասարակությանը»,- նշել է պատգամավորը։

Նա հավելել է, որ այս ընտրությունները «մեծ մասամբ քվեարկություն էին երկրի արտաքին քաղաքական ուղու համար», այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի ուղղությամբ։ Ըստ նրա՝ եթե Փաշինյանը թույլ տա «հակառուսական» նախագծի իրականացումը Հայաստանում, ապա Երևանը «կսկսի ընկնել նույն թակարդը, ինչ Ուկրաինան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *