Քաղաքական հետապնդում` Տիրան Խաչատրյանի նկատմամբ․ փաստաբան

Հունիսի 5-ին Գեներալ-լեյտենանտ, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հոդվածով։ Նրա մեղադրանքը վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպին։

Խաչատրյանին մեղադրում են փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող մեքենային հարվածելու համար, դա որպես խուլիգանություն են դիտարկել։
2023 թվականին նախաձեռնված վարույթով` 3 տարի անց, օրերս որոշում է կայացվել նրան մեղադրանք առաջադրել, նախաքննությունն ավարտելու և գործը մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելու մասին։ Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, խոսելով մեղադրանքի մասին փաստաբանը միայն փոխանցեց․ «Հիմնավոր չէ մեղադրանքը, քաղաքական է հետապնդումը, որեւէ արարք՝ խուլիգանական, չի կատարել, ավել բան չեմ կարող ասել»։

Խաչատրյանի անունը շրջանառվում է նաև 44-օրյա պատերազմի գործով։ Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել պատերազմի ընթացքում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Այդ գործով Խաչատրյանը կալանավորվել էր 2025թ. հունվարի 5-ին, իսկ փետրվարի 18-ին դատարանը վերացրել էր կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելով 10 միլիոն դրամ գրավ և բացակայելու արգելք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *