Մերձավոր Արևելքը «խրվել է» խաղաղ բանակցությունների և փխրուն զինադադարների փուլերում. Եվրամիություն

Մերձավոր Արևելքը «խրվել է խաղաղ բանակցությունների և փխրուն զինադադարների փուլերում», այսօր հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Թեհրանյան անօդաչու թռչող սարքերը շարունակում են սպառնալ միջազգային նավագնացությանը Հորմուզի նեղուցում։ Նախարարները հստակ հասկացրել են, որ Իրանի նման գործողությունները բացարձակապես անընդունելի են»,- X սոցիալական ցանցում գրել է Կալասը։

Որպես պատասխան միջոց, ինչպես հայտնել է Կալասը, Եվրամիության անդամ պետությունները հաստատել են պատժամիջոցների փաթեթ այն իրանցի քաղաքացիների և կազմակերպությունների դեմ, որոնք առնչություն ունեն այդ կենսականորեն կարևոր ջրային ուղում ծովային տրաֆիկի արգելափակման հետ, որը Թեհրանը փաստացիորեն փակել է փետրվարին լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։

Իրավիճակին անդրադարձել են նաև Լոնդոնում։ Անցած գիշեր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Կուպերը Իրանին և Իսրայելին կոչ է արել «զսպվածություն ցուցաբերել և գնալ անհապաղ լարվածության թուլացման»։

«Իրանի և Իսրայելի միջև լայնամասշտաբ հակամարտության վերսկսումը չի բխում որևէ մեկի շահերից,- X-ի իր օգտահաշվում ընդգծել է Կուպերը։- Բանակցությունները պետք է շարունակվեն հանուն տևական կարգավորման հասնելու, որի կարիքը բոլորս ունենք՝ թե՛ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու, և թե՛ համաշխարհային առևտուրն ամբողջությամբ վերականգնելու համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *