«Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին». Էրդողան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Նշվում է, որ Էրդողանը հավելել է, որ նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի դիրքորոշմանը։ Նա նաև ընդգծել է, որ պետք է պաշտպանել խաղաղությունը և կենտրոնանալ դիվանագիտության վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *