Թուրք-հայկական սահմանի բացման համար ներկայում հստակ ժամանակացույց չկա․ РИА Новости

Թուրք-հայկական սահմանի բացման համար ներկայում հստակ ժամանակացույց չկա։ Հետագա քայլերը կախված կլինեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացից․ РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը։

Աղբյուրը հավելել է, որ Անկարան ակնկալում է շարունակել կառուցողական երկխոսությունը, որը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը և բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։

Մայիսին Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելին հայտնել էր, որ Անկարան ու Երևանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *