
Իսրայելն ու Իրանը առնվազն մեկ շաբաթ փոխադարձ հարվածներ չեն հասցնի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք շատ լավ զրույց ունեցանք [Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ]: Նրա երկրին հարվածեցին, և նա հակահարված տվեց: Ես չեմ կարող նրան մեղադրել դրա համար: Բայց հիմա նրանք դադարեցրել են դա: Այսպիսով, նրանք միմյանց հանգիստ կթողնեն ևս մեկ շաբաթ կամ մոտավորապես այդքան»,- ասել է նա՝ լրագրողներին: