2025 թվականին Հայաստանում շուրջ 768 կգ թմրանյութ է առգրավվել. ՆԳՆ

2025 թվականին ընդհանուր առմամբ հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշներից։ Հունիսի 9-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ բացահայտվել է նաև համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 460 դեպք։ «Զենքի ապօրինի շրջանառությանը հակազդելու, հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունների կանխարգելման նպատակով իրականացված աշխատանքների, ինչպես նաև բացատրական աշխատանքների շնորհիվ 2025 թվականին առգրավվել, հայտնաբերվել և կամավոր հանձնվել է 2246 միավոր հրազեն, ինչը 667 միավորով կամ 42%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,- ասել է նախարարի տեղակալը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *