
Ռուսաստանը և Բելառուսը պատրաստ են միջուկային զենք օգտագործել Միութենական պետության պաշտպանության համար, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ Известия-ի հետ զրույցում։
«Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի անվտանգության մարմինների միջև համագործակցության ձևաչափերը մշտապես կատարելագործվում են։ Մենք գտնվում ենք մշտական պատրաստվածության վիճակում՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու բոլոր միջոցները, ներառյալ միջուկայինը, Միութենական պետության անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է դիվանագետը։