ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «խորապես մտահոգված է» Մերձավոր Արևելքի էսկալացիայով և պահանջում է բացել Գազայի անցակետերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեքշաբթի օրը հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» Մերձավոր Արևելքում բռնության էսկալացիայի նոր ալիքով, և Իսրայելին կոչ է արել բացել Գազայի հատվածի հետ սահմանային անցակետերը։

«Բոլոր հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Լիբանանում, Իրանում և Գազայում հրադադարի ռեժիմները պետք է լիարժեքորեն պահպանվեն»,- X սոցիալական ցանցում գրել է նա։

Գուտերեշն ընդգծել է նաև, որ Իսրայելը պարտավոր է բացել Գազայի հատվածի իր կողմից փակված հսկիչ-անցագրային կետերը (ՀԱԿ)՝ հումանիտար օգնության անխափան հոսքն ապահովելու համար։

«Ես նույնպես խորապես մտահոգված եմ Գազայի անցակետերը փակելու Իսրայելի որոշմամբ և կրկին կոչ եմ անում անհապաղ բացել բոլոր անցակետերը, որպեսզի անհրաժեշտ ծավալներով մարդասիրական օգնության արագ, անվտանգ և անխոչընդոտ տեղափոխում ապահովվի Գազայի հատվածի ողջ տարածքում»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *