Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է

Հակակոռուպցիոն դատարանը վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացել է խուզարկության մոտ 400 միջնորդություն, ինչպես նաև՝ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 160-ից ավել միջնորդություն։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում է Դատական իշխանությունը: 

«Խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մոտ 10%-ն է մերժվել, ինչը նշանակում է, որ մամուլում տարածվող տեղեկատվությունը խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մեծ մասը դատարանի կողմից մերժելու մասին իրականությանը չեն համապատասխանում։

 Միջնորդությունները վերաբերել են ենթադրյալ կաշառք տալ-ստանալուն, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն։ 

Այս պահին դատարանում առկա են միջնորդություններ, որոնք դեռ քննարկման փուլում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *