
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սենց բան մեկ էլ եղել ա 2021 թվականին, երբ ընտրություններից հետո մարդկանց փողոց չհանեցին։ Ու այս անգամ էլ ընտրություններից հետո անցել ա երկու օր, ու ընդդիմադիր ուժերը ինչքան էլ մկկան, որ ընտրությունները կեղծվել են, ռիսկ չեն անում մարդկանց հանել փողոց ու դիմել փողոցային պայքարի։ Իրար միացնելով Նիկոլի երկու հայտարարությունները, որ ընդդիմության բոլոր ղեկավարներին նստեցնելու ա, ու որ ընտրություններից հետո ոչ մի ընդվզում չի լինելու, մեծ խելք պետք չի հասկանալու համար, որ ընդդիմության ղեկավարները դեռ հույս ունեն պայմանավորվել Նիկոլի հետ, ընդվզումների բացառումը փոխանակել իրենց նստել-չնստելու հետ: Մի խոսքով, հայկական քաղաքական մանկապարտեզը շարունակվում ա»: