Կրկին հարվածելու ենք Իրանին, և շատ ուժեղ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ կրկին «շատ ուժեղ» կհարվածեն Իրանին, ինչպես դա արել են ավելի վաղ․ գրում է Reuters-ը։

«Մենք երեկ ուժեղ հարվածեցինք նրանց և այսօր կրկին ուժեղ հարվածելու ենք նրանց», – ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ ցանկանում են «իմաստալից» գործարք կնքել Իսլամական Հանրապետության հետ և պնդել, թե Իրանն արդեն իսկ հրաժարվել է միջուկային զենք ունենալու գաղափարից, և դա պետք է ամրագրվի համաձայնագրի միջոցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *