ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իսրայելի և Թուրքիայի միջև հնարավոր լարվածության սրման հարցը՝ վստահություն հայտնելով, որ իրադարձությունների նման զարգացումից կհաջողվի խուսափել։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա ընդգծել է իր լավ հարաբերությունները Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Ինձ շատ է դուր գալիս Էրդողանը։ Նա ուժեղ մարդ է… Ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա Թուրքիայի հետ, ամեն դեպքում՝ քանի դեռ ես նախագահ եմ, որովհետև Էրդողանը հարգում է ինձ, իսկ ես հարգում եմ նրան»,- հայտարարել է Թրամփը։