ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հարգել Լիբանանի ինքնիշխանությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել շարունակել հրադադարի շուրջ բանակցությունները, որոնք պետք է հաշվի առնեն Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

«Բոլոր կողմերը պետք է աշխատեն դիվանագիտական կարգավորման ուղղությամբ, որը լիովին հարգում է Լիբանանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը։ Գործընթացը պետք է սկսվի համապարփակ հրադադարով, որը կպահպանվի բոլոր կողմերից և ամենուր»,- X սոցիալական ցանցում գրել է նա։

Գուտերեշը նշել է, որ մարտից ի վեր իրավիճակի լուրջ էսկալացիա է նկատվում. ըստ նրա՝ Իսրայելն ուժեղացրել է ռազմական գործողությունները Լիբանանի տարածքում, իսկ «Հըզբոլլահ» շարժումը հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է դիվանագիտական լուծման հասնելու անհրաժեշտությունը, որը կապահովի Լիբանանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական անկախության հարգումը, ինչպես նաև աջակցել է զենքի տիրապետման հարցում պետության մենաշնորհի գաղափարին։

Նա նշել է, որ առաջնահերթ խնդիրը պետք է լինի լիարժեք հրադադարի ռեժիմի հաստատումը, որը կպահպանվի հակամարտության բոլոր մասնակիցների կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *