ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Օվալաձև աշխատասենյակում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հասել են Իրանի հետ պատերազմի հիանալի կարգավորման», հաղորդում է NBC News-ը։
«Մենք հենց նոր հասանք Իրանի հետ պատերազմի հիանալի կարգավորման, և այժմ մեզ մնում է ավարտին հասցնել փաստաթղթերի ձևակերպումը, ինչը, ինչպես ակնկալվում է, կարվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- ասել է նա։
«Հավանաբար տեղի կունենա ստորագրում, հնարավոր է՝ Եվրոպայում։ Եվ դա հրաշալի է. ֆոնդային շուկան աճել է 1000 կետով, իսկ դա նշանակում է, որ գործարքը շուկաների սրտով է»,- հավելել է նա