Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը, հնարավոր է, տեղի ունենա Եվրոպայում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Օվալաձև աշխատասենյակում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հասել են Իրանի հետ պատերազմի հիանալի կարգավորման», հաղորդում է NBC News-ը։

«Մենք հենց նոր հասանք Իրանի հետ պատերազմի հիանալի կարգավորման, և այժմ մեզ մնում է ավարտին հասցնել փաստաթղթերի ձևակերպումը, ինչը, ինչպես ակնկալվում է, կարվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- ասել է նա։

«Հավանաբար տեղի կունենա ստորագրում, հնարավոր է՝ Եվրոպայում։ Եվ դա հրաշալի է. ֆոնդային շուկան աճել է 1000 կետով, իսկ դա նշանակում է, որ գործարքը շուկաների սրտով է»,- հավելել է նա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *