
«Օրենսդրությունը վերապահել է լիազորություն ԿԸՀ-ին՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու։ Մենք ներկայացնում ենք դիմումը և ԿԸՀ-ն էլ պարտավոր է քննարկել այդ դիմումը ոչ թե զուտ քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած աբսուրդային ընտրախախտումների տեսանկյունից, այլ ընտրությունների գործընթացի մեկնարկից սկսած, իսկ ընտրությունների գործընթացը մեկնարկել է 2026թ․ փետրվարի 7-ից։ Դուք հիշում եք, թե ինչեր են տեղի ունեցել այդ օրվանից»,- ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը ԿԸՀ հանձնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։