Եվրահանձնաժողովը պնդում է, որ չի աջակցում ԵՄ դիվանագիտական ծառայության լուծարմանը

 Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյուն պնդում է, որ ԵՀ-ը չի աջակցում ԵՄ դիվանագիտական ծառայության լուծարման, նրա ղեկավար Կայա Կալասի պաշտոնանկության և ԵՄ ամբողջ արտաքին քաղաքականությունը ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի վերահսկողությանը փոխանցելու գաղափարին։

«ԵՄ դիվանագիտական ծառայությունը ԵՄ ինստիտուտների մի մասն է, որն իրականացնում է ԵՄ քաղաքականությունը, ուստի այն իր աշխատանքում վայելում է Եվրահանձնաժողովի աջակցությունը»,- ճեպազրույցում ասել է Պինյուն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՀ-ն աջակցում է ԵՄ դիվանագիտական ծառայության վերացմանը։ Պինյուն նաև պնդել է, որ Եվրահանձնաժողովն առայժմ չի նախատեսում այս թեմայով քննարկում անցկացնել եվրահանձնակատարների կոլեգիայի մակարդակով։

Միաժամանակ, նա նշել է, որ ԵՀ-ը լիովին աջակցում է ԵՄ երկրների՝ արտաքին քաղաքականության ոլորտում վետոյի իրավունքից զրկելու գաղափարին, որը «երբեմն խանգարում է ԵՄ-ին առաջ շարժվել առանցքային հարցերում»։

Ավելի վաղ եվրոպական լրատվամիջոցներում, այդ թվում՝ Financial Times թերթում և Reuters գործակալությունում, հրապարակումներ էին հայտնվել ԵՄ առաջատար երկրների կողմից իբր առաջարկված Եվրամիության դիվանագիտական ծառայության բարեփոխման մասին՝ միջազգային ասպարեզում համայնքի դիրքերն ուժեղացնելու նպատակով։ Այդ վերափոխումների սցենարներից մեկը ներառում էր դիվանագիտական ծառայության լուծարումը, Կալասի պաշտոնանկությունը և ԵՄ արտաքին քաղաքականությունը ֆոն դեր Լյայենի վերահսկողությանը փոխանցելը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *